National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
06.03.2017
Հանդիպում խորհրդարանում
1 / 3

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մարտի 6-ին ընդունել է ԱՊՀ-ի, արտասահմանում բնակվող հայրենակիցների,  միջազգային հումանիտար համագործակցության հարցերով զբաղվող «Ռոսսոտրուդնիչեստվո» Դաշնային գործակալության ղեկավար Լյուբով Գլեբովային եւ նրան ուղեկցող անձանց:

Ողջունելով հյուրերին Հայաստանի խորհրդարանում՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը բարձր է գնահատել հայ-ռուսական դարավոր բարեկամությունն ու ավանդական կապերը, այս համատեքստում անդրադարձել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքին, կարեւորել «Ռոսսոտրուդնիչեստո»-ի հետ համագործակցությունն ու դրա խորացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակութային, կրթական, տեղեկատվական ոլորտներում հայ-ռուսական հետագա համագործակցության ձեւերին եւ հնարավորություններին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել ինչպես օրենսդրական մակարդակում, այնպես էլ ենթաօրենսդրական դաշտում եւ կոնկրետ ծրագրերի ու գործողությունների իրագործման ճանապարհով հայ-ռուսական հարաբերությունների խորացման խնդիրներին: Խոսվել է նաեւ երիտասարդության, հասարակության տարբեր խավերը եւ ոլորտները ներկայացնող անձանց համար իրականացվող ծրագրերի բազմազանությունը եւ բովանդակությունը ապահովելու քայլերի մասին :





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am